ՄՏՍ-ը սկսել է բջջային կապ տրամադրել ԼՂՀ տարածքում
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) տարածքում արդեն երկրորդ բջջային օպերատորն է գործում: Այս մասին հայտնում է «Վեսնիկ ԼՂՀ» Telegram-ալիքը:
Դեկտեմբեր ամսից ռուսական ՄՏՍ ընկերության դուստր «ՄՏՍ-Հայաստանը» բջջային կապ է ապահովում չճանաչված ԼՂՀ տարածքում: Ընկերությունը տրամադրում է նույն սակագները, ինչ Հայաստանում: Վաճառքը տեղի է ունենում Ստեփանակերտում և այլ քաղաքներում շարժական վաճառակետերից:
Օպերատորի ծառայություններից օգտվում են Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև ԼՂՀ այլ քաղաքացիներ:
ՄՏՍ-ի բազային նոր կայաններն ապահովում են ոչ միայն 2G և 3G, այլև գերարագ 4G հասանելիություն:
Արցախում գերարագ ՄՏՍ 4G ցանցի հասանելիության հնարավորությունը կբացի վիրտուալ սահմանները և կբարձրացնի հանրապետությունում կենսամակարդակը, երիտասարդներին հնարավորություն կտա լավագույն հեռավար կրթություն ստանալ և աշխատել ու չլքել հայրենի երկիրը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ ԼՂՀ տարածքում հեռահաղորդակցական ծառայություններ մատուցում էր միայն «Ղարաբաղ Տելեկոմը»: