Որոնողական աշխատանքներն իրականացվում են Հադրութի ու Վարանդայի ուղղություններում

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով:

Ծառայությունը հայտնում է, որ զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia: