Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Մարտի 10-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 400 դեպք: Կատարվել է 21 029 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը: