Թշնամին փորձում է հասնել Հայաստանի կողմից Անկարայի և Բաքվի նկատմամբ պահանջներից հրաժարման

Այսօր Հայաստանան տիրող իրավիճակը ձեռնտու է իր ներքին և արտաքին թշնամիներին, որոնք ձգտում են հասնել նրան, որ Երևանը հրաժարվի իր պահանջներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Նա վստահություն հայտնեց, որ թշանմին ձգտում է հասնել նրան, որ Հայաստանը թղթեր ստորագրի, օրինակ, Թուրքիայի և Ադրբեջանի սահմանների ճանաչման մասին (այսպես կոչված ԽՍՀՄ քարտեզով), ինչը թույլ կտա նրանց հղում անել «օրինական» փաստաթղթերին:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հայաստանն օրեցօր կորցնում է իր պետականությունը, երկրում իշխանություն չկա:

«Իրական ազգային-ազատագրական պայքար կազմակերպել դեռ չի հաջողվում: Ամեն դեպքում քաղաքացիները չպետք է թևաթափվեն: Արյունալի սցենարի այլընտրանքը արտահերթ ընտրություններն են, սակայն միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո»,-հավելեց Հակոբյանը, տեղեկացնում է News.am: