Կոչուբաև. Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, տեղեկացնում է Panorama.am։

Նա նաև տեղեկացրել է, որ բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում։

«Թև գումարը մեծ չէ, բայց հաջորդ անգամ այն կստիպի մի փոքր մտածել հայց տանել, թե ոչ։

Միաժամանակ, սա նշանակում է, որ հոդվածում տեղ գտած տեղեկությունները մնում են չհերքված, իսկ կանխավարկածի մակարդակում՝ իրականությանը համապատասխանող։

ՀԳԴատավոր Հ Զարգարյանը հերթական անգամ փայլեց իր արհեստավարժությամբ, ինչ համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իրավաբաններին խորհուրդ կտամ կարդալ վճիռը այն ունի պատճառաբանվածության գերբարձր նշաձող»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։