2021-03-12 09:27
Լրատվական գործակալություններ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին հանդիպման է հրավիրել վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Այս պահի դրությամբ հրավերին դրական պատասխան են տվել միայն «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Մյուս կողմերը դեռ չեն արձագանքել, տեղեկացնում է News.am-ը: