2021-03-12 09:32
Լրատվական գործակալություններ
Հայ լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը դարձել է World Press Photo-ի մրցույթի հաղթող
Հայ լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը դարձել է World Press Photo-ի ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթի հաղթող իր «Քնած զինվորը» լուսանկարով: Այն ներառվել է «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգում:
1-3 տեղերը զբաղեցրած լուսանկարիչներին մրցանակ կշնորհվի ապրիլի 15-ին մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա օնլայն՝ կապված պանդեմիայի հետ:
Հաղթողների թվում է նաև արցախյան պատերազմի թեմայով Վալերի Մելնիկովի՝ «Կորսված դրախտ» լուսանկարների շարքը: