2021-03-12 11:35
Լրատվական գործակալություններ
818 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 177 104
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 818-ով և դարձել 177 104։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 308 (+536) մարդ, կատարվել է 765 879 (+3 934) թեստավորում, առողջացել են վարակվածներից 165 718-ը (+277)։ Գրանցվել է մահվան 3 243 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է ևս 1-ով և դարձել 835, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։