Իոաննիսյանի մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում
«Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Հանրային կապերի ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։ Վերջինիս մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։
Նշենք, որ երեկ առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։ Վերջինս, մի խումբ տղաների հետ այցելել է Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Խուլիգանական խումբը սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։
Դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցի վրա, հնարավոր է տեսախցիկներից որոշները ֆիքսած լինեն միջադեպը։