Զախարովան՝ Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարության մասին

Մոսկվան ընդհանուր առմամբ նշում է կառուցողական տրամադրվածությունը, որը Բաքուն և Երևանը ցուցադրում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կատարած հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Դրա գլխավոր խնդիրն է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Մենք հույս ունենք, որ նույնպիսի դրական նպատակաուղղվածությունը և շփման փոխընդուների կետերի որոնումը կգերակշռի Ադրբեջանի և Հայաստանի ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ մեդիա տարածքում»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ալիևը Հայաստանին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծման» հետ կապված խոչընդոտների մեջ: «Մենք պատրաստ ենք համագործակցել (Հայաստանի հետ): Արդեն քանի՞ անգամ են փոխվարչապետները հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը: Բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք... Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և հաղորդակցության բազմաթիվ նախագծեր արդեն քննարկվում են, և դա կլինի մեր հերթական պատմական հաջողությունը»,- ասել էր նա, տեղեկացնում է News.am: