Անդրեա Վիկտորին. Սյունիքի մարզին աջակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն ենք տեսնում

Եվրամիության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի նպատակն է բարելավել համայնքների, մասնավորապես խոցելի խմբերի կենսամակարդակը: Այս մասին մարտի 12-ին նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Նա նշեց ծրագրի կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (SEPA) ուժի մեջ մտնելը, որի շրջանակում հնարավոր կլինի շարունակել համագործակցությունը ժողովրդավարության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, կրթության, «կանաչ էկոլոգիայի», գենդերային հավասարության հաստատման համար և այլն:

«ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերել կորոնավիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարի շրջանակում, ինչպես նաև մարդասիրական օգնություն է ներգրավել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հակամարտությունից տուժած մարդկանց: Եվրամիության ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի մարզերի զարգացումը, աջակցություն է ցուցաբերվում, մասնավորապես, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերին: Մենք նաև երկրի հարավային շրջանների, մասնավորապես՝ Սյունիքի մարզի աջակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն ենք տեսնուն: Համապատասխան քննարկումներ են ընթանում Հայաստանի կառավարության հետ»,-հավելեց Վիկտորինը:

Իր հերթին, ՀՀ էկնոմիկայի նախարարը կարևորեց ԵՄ-ի հետ համագործակցությամբ գյուղական տեղանքի զարգացման հնարավորությունների ընդլայնումը («Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի շրջանակում)՝ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով, ընդ որում, ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց Հայաստան միգրանտների վերադարձի նման կարևոր բաղադրիչի ներառման արդիականությունը, տեղեկացնում է News.am: