2021-03-12 17:18
Լրատվական գործակալություններ
Որոնումները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով
Այսօր Մարտունու և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։
Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։ Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինւ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, տեղեկացնում է Panorama.am-ը: