Armenian Military Portal․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հանրապետության իշխանությունների շահարկումները վերջ չունեն. նրանք իսկապես պատրաստ են ամեն ինչի իշխանական աթոռները պահպանելու համար, գրում է Armenian Military Portal տելեգրամյան ալիքը:

«Արդեն երեք ամսից ավել է հայ և օտարերկրյա վերլուծաբաններն ասում են, որ թուրք-ադրբեջանական միությունը ցանկանում է Սյունիքով միջանցք և պատրաստ է լուծել հարցն ուժային ճանապարհով: Նրանց համար կենսական կարևորություն ունի միջանցքն ու 44-օրյա պատերազմի իրական նպատակն էր ցամաքային ճանապարհը, որը կմիացնի Կասպից ծովն ու Թուրքիան Սյունիքի և Նախիջևանի հետ:

Այդ մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից, որոնք զբաղվում են ապատեղեկատվությամբ, ռազմավարական բարձունքները հանձնելով և բնակչության ուշադրությունը շեղելով:

1. Փաշինյանն ու թիմակիցները 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ապազգային «սահմանագծման» շրջանակում հանձնել են Սյունիքի բոլոր ռազմավարական բարձունքները:

2. Իշխանություններն առավելագույն չափով թուլացրել են Սյունիքում Հանրապետության ԶՈՒ կոնտինգենտն ու ամեն կերպ խոչընդոտել առաջնագծի պաշտպանական միջոցների ամրապնդման փորձերը:

3. Իր խայտառակ կապիտուլյացիան ստորագրելուց մեկ շաբաթ անց Փաշինյանն առաջ էր քաշում միտքը, որ «մենք այժմ չունենք առաջնագիծ, մենք ունենք պետական սահման»:

4. Իշխանությունները «Գուգլով սահմանագծման» շրջանակում հակառակորդի մասնակի հսկողությանն են հանձնել Գորիս-Կապան-Մեղրի ռազմավարական ճանապարհը:

և ի՞նչ ենք մենք լսում այժմ Հանրապետության իշխանությունների կողմնակիցներից

«Գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետությունն, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ-ն ամրապնդելու անհրաժեշտությունը, մեր համերաշխությունը հայտնելով ազատագրական պայքարի մասնակիցներին՝ կոչ ենք անում միավորվել հայրենասեր մարդկանց, որոնք ազգային գաղափարներ կրողն են, մտահոգված են ազգի ճակատագրով: Անհրաժեշտ է համախմբվել: Հակառակորդ երկրի առաջնորդն արդեն ծաղրում է և սպառնում գրավել Զանգեզուրը»,-Սասուն Միքայելյան:

Նա ինչ-որ տեղ իրավացի է՝ պետք է համախմբվել և դա պետք էր վաղուց անել՝ չորս ամիս առաջ: Երկրապահի անունից ելույթ ունենալիս Միքայելյանն առաջարկում է ժողովրդին միավորվել, իսկ կառավարությանը, որն ապատեղեկատվության և անկայունության ամենամեծ աղբյուրն է, հարթել հարաբերությոնները հակազդող կողմերի հետ և ներկայացնել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիր: Դա սարկազմ է, պարոն Միքայելյան:

Փաշինյանն ու կառավարությունն արել են հնարավոր և անհնարին ամեն ինչ Սյունիքի սահմանները թուլացնելու, ՀՀ ԶՈՒ-ն ապակայունացնելու և հակառակորդին քարտ-բլանշ տրամադրելու համար:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում Փաշինյանը փորձում է ոչնչացնել ՀՀ ԶՈՒ-ն՝ հեռացնելով Գեներալներին և խժդժություններ առաջացնելով Բանակի և Հանրապետության քաղաքացիների միջև: Փաշինյանն իր գործողություններով և հայտարարություններով ամեն կերպ օգնում է Ալիևին իրագործել վերջինիս ծրագիրը:

Սպառնալիքն իրական է, սակայն Հայաստանի իշխանությունները սպառնալիքի նախաձեռնողներն են և դա շահարկում են Հանրապետությունում իշխանությունը պահպանելու համար: և Փաշինյանի կառավարության հետ միավորվելը միևնում է, ինչ միավորվել թյուրք հարևանների հետ, քանի որ վերջին չորս ամիսներն ապացուցել են, որ Հանրապետության իշխանություններն ու ժողովուրդը գտնվում են հակառակ դիրքերում»,-գրում է տելեգրամյան ալիքը:

News.am