«Ժողովուրդ». ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇՈՒՐՋ 180 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ, 12 ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԵՐԿՈՒ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում մինչև օրս հարուցվել և քննվում է արցախյան պատերազմին վերաբերող շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ: Ավելին, նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ագրեսիայի ակտի փաստերով հարուցված քրեական գործերով կատարվող նախաքննության շրջանակներում որոշում է կայացվել 103 հազարից ավելի անձի որպես տուժող ճանաչելու մասին, այդ թվում՝ 3 300-ից ավելի՝ զոհված, 9 000-ից ավելի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած, 90 հազարից ավելի՝ բռնի տեղահանված»:

News.am