2021-03-13 13:49
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն ընդդիմությունից առաջ է անցել
Հայրենիքի փրկության շարժման համակիրներին այսօր չհաջողվեց փակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը դեպի արտաքին գործերի նախարարության շենք:
«Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր 12:30-ին, նա ժամանել է դրանից մեկ ժամ շուտ: Նա չի վստահում հազարավոր ոստիկաններին և գիտի, որ նույնիսկ նրանք չեն կարողանա պաշտպանել իրեն», - ԱԳՆ–ի մոտ հավաքվածներին ասաց ՀՅԴ համահայկական երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը։
Ընդդիմությունը, սակայն, որոշեց սպասել այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս գա ԱԳՆ շենքից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: