2021-03-13 14:14
Լրատվական գործակալություններ
ԱԳՆ շենքի տանիքին դիպուկահարներ են կանգնած
Mediaport թելեգրամյան ալիքը ԱԳՆ շենքի տանիքին կանգնած դիպուկահարների լուսանկարներ է հրապարակել:
Նշենք, որ ԱԳՆ շենքի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել այս պահին:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է ԱԳՆ: Շարժումը կոչ էր արել հավաքվել 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց, տեղեկացնում է News.am-ը։