2021-03-15 19:16
Լրատվական գործակալություններ
ՀՅԴ-ականները Թեհլերյանի արձանի մոտ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ մարտի 15-ին, լրանում է Թալեաթ փաշայի սպանության հարյուրամյակը։
Հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը հարյուր տարի առաջ այս օրը գնդակահարեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ, Հայոց ցեղասպանության գլխավոր ոգեշնչող և կազմակերպիչ Մեհմետ Թալեաթ փաշային։
ՀՅԴ-ականներն այդ կապակցությամբ այսօր Թեհլերյանի արձանի մոտ են, տեղեկացնում է News.am-ը։