2021-03-16 08:56
Լրատվական գործակալություններ
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ենգիբարյանի արվեստը գնահատող երևանցիներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ: