585 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 179 287

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 585-ով և դարձել 179 287։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 469 մարդ (+279), կատարվել է 780 085 թեստավորում (+ 3 242), առողջացել են վարակվածներից 166 702-ը (+292)։ Գրանցվել է մահվան 3 277 դեպք (+12)։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով, այն 839 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։