2021-03-16 16:58
Լրատվական գործակալություններ
Երևանի ավագանին արտոնություններ է սահմանել պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների համար
Երևանի մանկապարտեզներ հաճախող երեխաների համար, որոնք 2020 թվականի պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի մայրաքաղաք են տեղափոխվել, արտոնություններ են սահմանվել տեղական հարկի զրոյական դրույքաչափի ձևով: Մարտի 16-ին համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստում:
Մեկ այլ որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև այն անձինք, որոնց փոխադրամիջոցները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ կամ ռազմական գործողությունների հետևանքով օգտագործման համար ոչ պիտանի են դարձել, ազատվում են տրանսպորտային միջոցի տեղական հարկից, տեղեկացնում է News.am-ը: