«Հայաստան» հիմնադրամ․ Պատերազմի ժամանակ հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել

«Հայաստան» հմահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ պատերազմի ժամանակ Հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել:

Հայտարարությունում ասվում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, անցավ կառուցողական մթնոլորտում, և հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։

Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։

Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ իր խորին շնորհակԱլություն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին և Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության և նվիրվածության համար, տեղեկացնում է News.am։