2021-03-16 19:45
Լրատվական գործակալություններ
Երևանի ավագանին դեմ քվեարկեց Փաշինյանի հրաժարականին
Մարտի 16-ին Երևանի ավագանին դեմ քվեարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի ամբողջ կառավարության հրաժարականին:
Նշենք, որ համապատասխան պահանջով հանդես էր եկել «Լույս» խմբակցությունը, որին այնուհետև միացել էր մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը:
Այս հարցի քննարկումը բուռն վեճ էր առաջացրել ավագանու ներկայացուցիչների միջև, տեղեկացնում է News.am-ը: