Ֆրանսիայի դեսպան. Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն

Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և ձերբակալվածների մասին հարցին:

«Իմ մոտեցումը պարզ է. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Դա վերաբերում է ոչ միայն մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը գերի ընկածներին, այլ նաև բոլոր գերիներին՝ համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքին և Ժնևի կոնվենցիաներին»,-ասաց դեսպանը:

Դիվանագետը նաև հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որի շրջանակում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումը դիվանագիտական ճանապարհով, տեղեկացնում է News.am-ը: