Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, News.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մարտի 9-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: