«Նիկոլ դավաճան». Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ազատագրում» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք խմբով նստել են գետնին և վանկարկում են «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:

 

Շարժման ներկայացուցիչներից Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր պահանջը միայն մեկն է՝ ազատագրենք Հայաստանը բոլոր թշնամիներից, նաև այն մարդկանցից, որոնք կառավարությունում աշխատում են, շատ թուրքեր են աշխատում: Մեր նպատակն է բոլոր հյերին միավորենք, մարդիկ իրար հանդեպ հարգանքը վերականգնեն, իսկ ժողովրդին 2018-ից կիսել են տարբեր մասերի: Մեր պահանջն է, որ դավաճան ղեկավարները հեռանան: Մեր ակցիաները շարունակական են լինելու:

Մեր երեկվա ակցիային 5-6 հոգի էինք, քիչ էինք, այսօր քիչ-քիչ մոտենում են երիտասարդները, միանում են: Օր-օրի շատանում ենք»:

Նշենք, որ կառավարության մուտքի մոտ ոստիկաններ են կանգնած և հսկում են մուտքը:

Շուրջ 20 րոպե կառավարության դիմաց նստելուց հետո ակցիայի մասնակիցները ավարտեցին ակցիան և հեռացան: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հիմա պտտվելու են քաղաքով մեկ, վանկարկելու են, տեղեկացնում է News.am: