Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում նախատեսված չէ

141 օրով ՀԱԷԿ-ի աշխատանքների կանգնեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում նախատեսված չէ: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը:

Նա հիշեցրեց, որ փետրվարին սակագներն արդեն բարձրացել են 2-3 դրամով: «Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի փոխարինի հավասար ռեսուրսներով, և որպեսզի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չլինի»,-պարզաբանեց պաշտոնյան, տեղեկացնում է News.am: