2021-03-18 14:17
Լրատվական գործակալություններ
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում նռնակ է հայտնաբերվել
Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է այսօր` մարտի 18-ին, ժամը 12։55-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։