Հունիսի 20-ին ՀՀ–ում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ամռանը ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia: