2021-03-18 16:19
Լրատվական գործակալություններ
Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան
Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:
«Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին: Սակայն պայմանով, որ Հայաստանում կպահպանվի ընդունելի և կայուն քաղաքական իրավիճակ»,-ասել է Մուրադովը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ծրագրվում է անցկացնել Ղրիմի Հանրապետության օրեր՝ նվիրված Ռուսաստանի հետ թերակղզու միացման 7-ամյակին:
«Խոսքը տնտեսական, գործնական, զբոսաշրջային և մշակութային պոտենցիալի մասին է»,-նշել է Մուրադովը, տեղեկացնում է News.am-ը: