2021-03-18 17:40
Լրատվական գործակալություններ
Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Արթուր Վանեցյան
Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Այո մենք մասնակցելու ենք, բայց ինչ ձևաչափով՝ դեռ չեմ կարող ասել, կուսակցությունում քննարկում կիրականացնենք և կհայտարարենք»,- ասել է նա և ընդգծել, որ այս պահին այլ հարցերի չի կարող անդրադառնալ: