Միրզախանյան. ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմները դեռ Ստալինի օրոք էին հայտարարել հայերի նկատմամբ անարդարության մասին
1921 թվականի մարտին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինը «Պրավդա» թերթին հրապարակավ հայտարարեց հայերի նկատմամբ անարդարության մասին Մոսկվայի պայմանագրի շրջանակներում: Այս մասին մարտի 18-ին Երևանում կայացած կլոր սեղանի ժամանակ ասաց Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Ըստ նրա՝ Չիչերինը, հաշվի առնելով նրա դիրքորոշումը, պարզապես չէր կարող առանց Իոսիֆ Ստալինի համաձայնության ինքնուրույն նման հայտարարություն անել:
«Ավելին, 1945 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Վյաչեսլավ Մոլոտովը հայտարարությամբ հանդես եկավ 1921 թվականի պայմանագրի վերաբերյալ: Նա բացահայտ հայտարարեց հայերի նկատմամբ անարդարության մասին, որը թույլ էր տրվել հենց այս համաձայնագրի շրջանակներում: Կարծել, որ արտաքին գործերի ժողկոմը հրապարակավ նման հայտարարություն է անում՝ առանց Ազգերի Հոր հետ համապատասխան համաձայնության, լուրջ չէ: Սա փաստ է, իսկ եզրակացություններ եկեք միասին անենք»,- շեշտեց Միրզախանյանը, տեղեկացնում է News.am-ը: