2021-03-18 18:52
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի որոշումը
Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը գնահատում է որպես ինքնիշխան պետության ներքին գործ։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«ԱԳՆ-ն նման որոշումները չի մեկնաբանում, քանի որ դրանք գնահատում է որպես ինքնիշխան պետությունների ներքին գործ», - ասել են ԱԳՆ-ում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: