2021-03-19 08:38
Լրատվական գործակալություններ
Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը կադրեր են հրապարակել, թե ինչպես է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճրանում հարձակվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:
Տեսանյութում երևում է, որ լրագրողը նստած համակարգչով աշխատում է, երբ նախարարը մոտենում է, քաշում թևից, բռունցքով դեմքին հարվածում, ապա հարվածլով՝ վնասում համակարգիչը:
Նշենք, որ Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար, տեղեկացնում է News.am-ը: