891 նոր դեպք․ Վարակվաշների թիվը դարձավ 182 056

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 891-ով և դարձել 182 056։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 367 մարդ, կատարվել է 793 678 թեստավորում (+4 725), առողջացել են վարակվածներից 167 518-ը (+ 332)։ Գրանցվել է մահվան 3 320 (+19) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով, այն 851 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։