2021-03-19 17:59
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտում բժիշկները փրկել են ադրբեջանցու կյանքը
Սրտի կաթվածով ադրբեջանցին տեղափոխվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, որտեղ ենթարկվել է սրտի վիրահատության՝ կորոնար անոթների ստենտավորման, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ վկայակոչելով տեղեկատվական աղբյուրին:
Ուրբաթ համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում կատարվում է ադրբեջանցի վարորդի բուժում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ:
«Sputnik Արմենիա»-ն փորձել է կապ հաստատել ԼՂՀ-ում լավատեղյակ աղբյուրների հետ, բայց առողջապահության նախարարությունը և հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվել են մեկնաբանություններ կատարել՝ առաջարկելով դիմել պաշտպանության նախարարություն:
Ներկայումս հայտնի է, որ հիվանդին տեղափոխել են Բաքու: