Արմեն Աշոտյան․ HRW զեկույցը լույս է սփռում ռազմագերի դարձածների վրա

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Հայաստանի հարցերով զեկուցող, բուլղարացի Անդրեյ Կովաչովը թվիտերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ կտտանքների մասին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետաքննությանը։

Նա գրել է.

«HRW զեկույցը լույս է սփռում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ռազմագերի դարձածների նկատմամբ ադրբեջանական ուժերի անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքի վրա։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի մնացած ռազմագերիներին և պատանդներին»։

#EPP #europeanparliament #PoW #StopAliyev