2021-03-19 19:23
Լրատվական գործակալություններ
Սեյրան Օհանյանը դուրս է գրվել հոսպիտալից
ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 17-ին դուրս է գրվել զինվորական հոսպիտալից։ Այս մասին News.am-ը տեղեկացավ պաշտպան Կարեն Մեժլումյանից։
Մեժլումյանն ասաց, որ բուժումը նշանակվել է տնային պայմաններում։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներով պայմանավորված հոսպիտալացվել էր մարտի 7-ին։