ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կոչ է արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների համաձնաժողովը դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ անելով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք գրում ենք այսօր, որ հորդորենք Ձեզ պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը»,-ասված է Բայդենին ուղարկված նամակում:
Կոնգրեսականները նշել են, որ ավելի վաղ՝ 2020 թվականին, իր հայտարարության մեջ Բայդենը ճանաչել է հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունը՝ որպես ցեղասպանություն, և նրան կոչ են արել անել դա կրկին ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Նամակում ընդգծված է, որ 2019 թվականին ե՛ւ Ներկայացուցիչների պալատը, ե՛ւ Սենատն ընդունել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը:
«Ժամանակն է դա անել նաև գործադիր իշխանությանը»,-ասված է Սենատի հանձնաժողովի նամակում, տեղեկացնում է News.am-ը: