586 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 183 713

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 586-ով և դարձել 183 713։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 219 մարդ, կատարվել է 804 602 թեստավորում (+4 965), առողջացել են վարակվածներից 168 289-ը (+ 312)։ Գրանցվել է մահվան 3 348 (+16) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով, այն 857 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։