2021-03-22 14:58
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ
Մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՊՆ–ի` զինծառայողներին հայտնաբերելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Նշենք, որ Mediaoprt Telegram–ալիքի տեղեկություններով՝ զինվորները Ջերմուկի զորամասից են, Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից, նախկինում այնտեղ էին ծառայություն իրականացրել։
Ալիքը հրապարակել է նաև կորած զինվորների անունները` Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։