Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը
Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։
Վերահաստավել են Արցախյան վերջին պատերազմում խայտառակ պարտությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի և հնարավոր ելքերի մասին կուսակցության դիրքորոշումները և գնահատականները։
Շեշտվել է կապիտուլյանտի կողմից պետության շարունակական կազմաքանդման, աղաղակող ապօրինությունների, իրավական ինքնիրավչության անթույլատրելիությունը։
Երկրի հետագա քաղաքական զարգացումների համատեքստում կարևորվել է ռազմական դրությունը վերացնելու հրամայականը, տեղեկացնում է News.am-ը։