2021-03-23 09:52
Լրատվական գործակալություններ
Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ–ից։
Զինծառայողները ողջ են»,- նշեցին ՊՆ–ից։
Զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, այս պահին իրականացվում են աշխատանքներ՝ նրանց տարհանելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է նրանց առողջական վիճակին, առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։