2021-03-23 18:28
Լրատվական գործակալություններ
«8033». շտապօգնության հեռախոսահամար` COVID-19-ով հիվանդների համար
COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության`
8033 շուրջօրյա կարճ համարը:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Covid-19» բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները և հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով:
2020 թվականի դեկտեմբերից Առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության ծառայություն` հաշվի առնելով շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունը:
Ծառայությունը հիմնականում գործում է Երևանում, տեղեկացնում է Hetq.am-ը: