ՌԴ դեսպանն Իդլիբում իրավիճակի պատճառով հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովն Իդլիբում դեէսկալացման գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական բանակին մեղադրել է կիրակի Իդլիբի դեէսկալացման գոտում Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքում հիվանդանոցի գնդակոծման հետևանքով հինգ խաղաղ բնակիչի մահվան, ինչպես նաև այդ գոտում բնակելի թաղամասի և բեռնատարների ավտոկայանատեղի վրա հարձակման մեջ, ինչի արդյունքում, ինչպես հաղորդվել է, յոթ խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Թերթի տվյալներով՝ Երխովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան անհանգստություն են հայտնել հարձակումների հաճախականության աճի պատճառով տարածաշրջանում ծագած անվտանգության խնդրի կապակցությամբ: Նշվել է, որ հարձակումները տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում, ինչը սպառնում է կայունությանն ու անվտանգությանն Իդլիբի դեէսկալացման գոտում:
Թուրքիայի արտգործնախարարությունը և Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը ՌԴ դեսպանին հրավիրելու մասին տեղեկատվությունը դեռ չեն հաստատել, տեղեկացնում է News.am-ը: