2021-03-24 15:38
Լրատվական գործակալություններ
Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ մարտի 24-ի նիստում Արսեն Մկրտչյանին ընտրեցին Վճռաբեկ դատարանի դատավոր:
Նշենք, որ խորհրդարանում այսօր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլն էր անցկացվում։ Մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։
132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը։ Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ։
Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր: Ըստ այդմ, ընտրվեց միայն Արսեն Մկրտչյանը, տեղեկացնում է News.am-ը: