2021-03-25 11:12
Լրատվական գործակալություններ
1 257 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 187 441
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 257-ով և դարձել 187 441։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 13 427 մարդ, կատարվել է 822 634 թեստավորում, առողջացել են վարակվածներից 169 727-ը։ Գրանցվել է մահվան 3 416 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 6-ով և դարձել 871, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։