Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Արցախում մարտի 24-ին կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4268 քաղաքացու հետազոտություն, որից 576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2460 դեպք: Կատարվել է 21716 թեստավորում, տեղեկացնում է Panorama.am: