2021-03-26 13:27
Լրատվական գործակալություններ
Լավրովը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։
Հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:
«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում այլ հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի շփումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ», - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: