Իսրայելի հայերը բողոքի ակցիա են անցկացրել այդ երկրի ՊՆ-ի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները երկրի Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել` կոչ անելով դադարեցնել Թել Ավիվի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Այս մասին տեղեկանում ենք համայնքի ֆեյսբուքյան էջից:

 

Բողոքի ակցիան ուղեկցվել է «Ալի՛և, ահաբեկիչ», «Էրդողա՛ն, ահաբեկիչ» վանկարկումներով:

Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում ընդգծել է, որ իրենց պայքարը ոչ թե իսրայելցի ժողովրդի դեմ է, այլ այդ երկրի կառավարության, որը զենք է վաճառում Ադրբեջանին:

Ելույթներից հետո ակցիաների մասնակիցները հայրենասիրական երգեր են կատարել և արտասանել են հայ մեծ բանաստեղծների գործերը: Բացի այդ, ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պաստառը, տեղեկացնում է News.am: