2021-03-26 17:32
Լրատվական գործակալություններ
Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ՝ քվորում չունենալու պատճառով, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ օրակարգում երկու հարց էր՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը և Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։